Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումը

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումը
12.07.2017 | 00:13

Այսօր Մաուերբախում` ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ-պաշտոնական հանդիպման շրջանակներում, կայացել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Նրանք քննարկել են երկկողմ դաշնակցային փոխգործակցության հարցեր` հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների պայմանավորվածությունների իրականացմանը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։

Հանդիպման օրակարգում էր ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը։ Այս համատեքստում երկուստեք շեշտվել է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը։

Դիտվել է՝ 1766

Մեկնաբանություններ