Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Էրդողանը սկսել է թվիթներ գրել

Էրդողանը սկսել է թվիթներ գրել
12.07.2017 | 14:10

Ստամբուլի Թարաբյա պալատում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների 1,5 ժամ տևած դռնփակ հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը թվիթերի իր միկրոբլոգում գրառում է թողել: «Եղբորս՝ պարոն Ալիևի հետ Ստամբուլում քննարկեցինք երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները: Մեր եղբայրությունը կհարատևի՝ էլ ավելի հզորանալով»,- գրել է Էրդողանը:

Պաշտոնապես ոչինչ չի հաղորդվում, սակայն թուրքական որոշ աղբյուրներ նշում են, որ նախագահները քննարկել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հուլիսի 4-ի միջադեպը, երբ հայկական զինուժը պատասխանել է ադրբեջանական սադրանքներին՝ Ադրբեջանի Ֆիզուլու շրջանի Ալխանլը գյուղի վրա հրետանային կրակ բացելով:

Դիտվել է՝ 1770

Մեկնաբանություններ