ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Կհնչեն աշուղական, ժողովրդական և ջազ ստեղծագործություններ

Կհնչեն աշուղական, ժողովրդական և ջազ ստեղծագործություններ
15.07.2017 | 12:52

Հուլիսի 17-ին, ժամը 19:00 –ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա
Աննա և Անահիտ Մխիթարյանների համերգը: Կհնչեն աշուղական, ժողովրդական, ինչպես նաև համաշխարհային ջազ ստեղծագործություններ:


Համերգին մասնակցելու են հանրապետութ յան լավագույն երաժիշտներ՝ Արեգ Առուստամյանը (դաշնամուր), Գուրգեն Ամիրյաը (կոնտրաբաս), Ալեքսանդր Գրիգորյանը (հարվածային գործիքներ): Մխիթարյան քույրերի համերգային երեկոյին ներկա են լինելու մշակույթի նախարարԱրմեն Ամիրյան, ինչպես նաև մի շարք մշակութային ներկայացուցիչներ, պաշտոնատար անձինք:

Դիտվել է՝ 3540

Մեկնաբանություններ