Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Բալի բուժիչ հատկությունները

Բալի բուժիչ հատկությունները
21.07.2017 | 10:40

Բալը ոչ միայն արժեքավոր սննդամթերք է, այլև վիտամինների և օգտակար նյութերի հարուստ աղբյուր: Ավանդաբար մենք օգտագործում ենք բալի պտուղները: Սակայն քչերը գիտեն, որ բալի պոչի, ճյուղերի և տերևների մեջ կան շատ օգտակար հանքանյութեր, միկրոտարրեր, որ անհրաժեշտ են առողջության պահպանման համար: Բալը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին B և P, ֆոլաթթու, կալցիում, նատրիում, ֆոսֆոր: Բալի մեջ կան օրգանական թթուներ և բջջանյութ:


Բալի թարմ հյութը գրգռում է ախորժակը` նպաստելով ստամոքսահյութի արտադրմանը: Բալը նպաստում է բջիջներում կանոնավոր նյութափոխանակությանը: Բալը հաջողությամբ օգտագործում են ժողովրդական բժշկության մեջ: Թարմ վիճակում օգտագործելիս ամրացնում է իմունային համակարգը և նպաստում օրգանիզմից թույների դուրս գալուն, ունի հակասեպտիկ ազդեցություն: Բալը օգտակար է աթերոսկլերոզի դեպքում և կանխում է սակավարյունության զարգացումը: Բալի տերևներից պատրաստում են եփուկներ, որ օգտակար են հոգեկան, նյարդային խանգարումներով և էպիլեպսիայով տառապող մարդկանց համար։

Դիտվել է՝ 7055

Մեկնաբանություններ