ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Կայացավ «Հյուրասիրում են սյունեցիները» խորագրով ազնվամորու երկրորդ փառատոնը

Կայացավ «Հյուրասիրում են սյունեցիները» խորագրով ազնվամորու երկրորդ փառատոնը
22.07.2017 | 22:22

Այսօր` հուլիսի 22-ին, Սիսիանի տարածաշրջանի Աշոտավան համայնքի գեղատեսիլ բնության գրկում, տեղի ունեցավ «Հյուրասիրում են սյունեցիները» խորագրով «Ազնվամորու փառատոն» միջոցառումը, որը կազմակերպել էր Վորլդ Վիժն Հայաստանը:


Տարածաշրջանի համայնքների ազնվամորի արտադրող 30 խումբ և անհատ արտադրող հավաքվել էին մեկ վայրում՝ ներկայացնելու և հյուրասիրելու սյունաց քաղցրահամ ազնվամորին, հայկական ավանդական գաթան և ազգային այլ ուտեստենր: Փառատոնին մասնակցում էին Աշոտավանի, Հացավանի, Թասիկի, Տոլորիսի, Բնունիսի, Դավիթ Բեկի, և Եղեգ համայնքների ազնվամորի արտադրող խմբերը:
Փառատոնին եկել էին մասնակցելու Սյունիքից, Հայաստանի տարբեր մարզերից, ինչպես նաև աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան այցելած զբոսաշրջիկներ: Այս տարի այցելուների թիվը գերազանցում էր անցյալ տարվա ցուցանիշը. 3000-ից ավել այցելու:
Վորլդ Վիժն Հայաստանի տնտեսական ծրագրերի ղեկավար Հուսիկ Սարգսյանի խոսքով` փառատոնը հիանալի հնարավորություն է նպաստելու գյուղական համայնքների տնտեսական հզորացմանը, իսկ միջոցառումը նպատակ ունի աջակցել ազնվամորու արժեշղթայի կայուն զարգացմանը տարածաշրջանում և սատարել տեղական արտադրողին:
Մասնակից Գնունիս համայնքից ազնվամորի արտադրող խմբի ղեկավարը նշեց, որ արդեն երկրորդ տարին է, ինչ մասնակցում են փառատոնին. անցյալ տարվա փառատոնից հետո խումբը մեծացել է և նպատակ ունեն դուրս գալու մեծ շուկա:


Ազնվամորու փառատոնն ուղեկցվում էր ժողովրդական երգ-երաժշտությամբ ու ազգային պարերով: Լարախաղացը՝ իր ուրախ թիմով, զվարճացնում էր հյուրերին։ Այցելուների համար կազմակերպվել էին տարատեսակ մրցույթներ և խաղարկություններ, տարբեր անվանակարգերում եղավ մրցանկաբաշխություն: «Լավագույն սեղանի զարդարանք» անվանակարգում հաղթեց Հացավան համայնքի ազնվամորի արտադրող ֆերմերների խումբը: Իսկ «Ամենաազնվամորի տաղավար» անվանակագում հաղթեց Աշոտավան համայնքի ֆերմերների խումբը: Հատուկ երեխաների համար կազմակերպվել էր նկարչական մրցույթ և այլ ժամանցային ծրագրեր։


Մասնակիցները հնարավորություն ունեին նաև այցելելու տարածաշրջանի այլ տեսարժան վայրեր` Շաքիի ջրվեժ, Զորաց քարեր, ինչպես նաև զբաղվել ձկնորսությամբ:

Դիտվել է՝ 3557

Մեկնաբանություններ