ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Նոր Համլետի այլընտրանքը

Նոր Համլետի այլընտրանքը
27.07.2017 | 14:21

Հուլիսի 27-ին, ժամը 20:00-ին, ՀԲԸՄ երևանյան կենտրոնատեղում տեղի կունենա երևանյան ներկայացում`Վ. Շեքսպիրի «Համլետ» ողբերգության և Հ. Մյուլլերի «ՀամլետMachine» աբստրակտ պիեսի մոտիվներով: Ռեժիսորը Կոլումբիայի համալսարանի թատերական ռեժիսուրայի բաժնի շրջանավարտ, Նյու Յորքի Ջուլիարդ կոնսերվատորիայի oպերային բեմադրությունների ռեժիսոր, «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառու Արթուր Մակարյանն է:

Մուտքի գրանցում:


Ներկայացման նպատակն է հանդիսատեսի հետ պարզել՝ արդյոք 16-րդ դարում ստեղծված դրաման ակտուա՞լ է ներկա սոցիալ-քաղաքական իրավիճակում: Նոր Համլետը պայքարում է արյան թշնամանքի դեմ ` ձգտելով այլընտրանքի, փորձելով հասկանալ` որն է սպանելու կամ սպանվելու այլընտրանքը:
Ներկայացումն իրականացվում է «Լույս» հիմնադրամի «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրի շրջանակներում:

Աջակից գործընկերներ՝ Հայկական բարեգործական ընդհանուր միություն (AGBU Armenia) և HD Studio:

Դիտվել է՝ 2685

Մեկնաբանություններ