Երևանյան Հեռանկարներ փառատոնը հայտարարում է առաջիկա իրադարձային համերգի մասին: Հոկտեմբերի 7-ին առաջին անգամ Երևան կժամանի աշխարհահռչակ ամերիկացի սոպրանո Ռենե Ֆլեմինգը: Քառակի Գրեմմի մրցանակակիր լեգենդար երգչուհու մենահամերգը տեղի կունենա Երևանի օպերայի և բալետի թատրոնում, թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ` դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ: