ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Հայ ժամանակակից երաժշտության 4-րդ փառատոնը նվիրվում է կոմպոզիտորների միության հիմնադրման 85-ամյակին

Հայ ժամանակակից երաժշտության 4-րդ փառատոնը նվիրվում է կոմպոզիտորների միության հիմնադրման 85-ամյակին
08.09.2017 | 20:34

Սեպտեմբերի 16-ից նոյեմբերի 6-ը Երևանում կանցկացվի Հայ ժամանակակից երաժշտության 4-րդ փառատոնը: Փառատոնն այս տարի նվիրված է Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 85-ամյակին: Համերգները կկայանան «Արամ Խաչատրյան», Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան, Հայաստանի կոմպոզիտորների միության և ՀԲԸՄ համերգասրահներում: Փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Փառատոնի շրջանակներում կկայանա 10 համերգ, որոնց ընթացքում կհնչեն ինչպես ՀԿՄ անդամ, այնպես էլ հայկական կոմպոզիտորական դպրոցի վառ ներկայացուցիչների ստեղծագործությունները: Փառատոնը կմեկնարկի Հայաստանի պետական կամերային նվագախմբի ելույթով (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան)` սեպտեմբերի 16-ին, ժամը 19:00-ին՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Նախագիծն առանձնանում է նրանով, որ փառատոնի շրջանակներում երաժշտասեր հանրությանը կներկայացվեն բազմաժանր համերգներ. կամերային երաժշտության ժանրին լրացնելու կգա հոգևոր, երգչախմբային երաժշտություն, կներկայացվի նաև մոնո-օպերա: Մեկ համերգային երեկո էլ կնվիրվի մանկական երաժշտությանը:
Փառատոնի շրջանակներում, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (Կասկադ համալիր) հարևանությամբ կկայանա նաև բացօթյա էստրադային համերգ՝ Հայաստանի ռադիոյի սիմֆոնիկ-էստրադային նվագախմբի մասնակցությամբ (գեղարվեստական ղեկավար՝ Երվանդ Երզնկյան):


Փառատոնը կեզրափակվի «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ տոնական սիմֆոնիկ համերգով. բեմում կլինեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) և Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար Հովհաննես Չեքիջյան):


Հավելենք միայն, որ համերգների մուտքն ազատ է:

Դիտվել է՝ 2860

Մեկնաբանություններ