ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               

Ֆիլմարտադրությունը կարող է դառնալ չափազանց շահավետ

Ֆիլմարտադրությունը կարող է դառնալ չափազանց շահավետ
19.09.2017 | 14:27

Կինոպրոդյուսեր, Ազգային կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար-ֆիլմ հանձնակատար Արսեն Բաղդասարյանը Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցներին ներկայացվեց ՀՀ-ում ֆիլմարտադրության ոլորտի բարեփոխումների ծրագիր: Ոլորտի առողջացման նոր ծրագիրը նախատեսում է նաև ֆիլմ հանձնակատարի ինստիտուտի ներդրում։ Ֆիլմ հանձնակատարը միջանկյալ կապող օղակ է՝ ֆիլմ արտադրողների, պետական մարմինների ու ներդրողների միջև։

Կինոպրոդյուսերի խոսքով` ծրագրի իրականացման, ֆիլմ հանձնակատարի ինստիտուտի ներդրման շնորհիվ ֆիլմարտադրությունը Հայաստանում առաջիկայում կարող է դառնալ չափազանց շահավետ:

Դիտվել է՝ 912

Մեկնաբանություններ