ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

#UpEVN Open Air փառատոնին կմասնակցեն Monatik-ը, Kravz-ը, հանրահայտ DJ-ներ ու երաժիշտներ

#UpEVN Open Air փառատոնին կմասնակցեն Monatik-ը, Kravz-ը, հանրահայտ DJ-ներ ու երաժիշտներ
19.09.2017 | 18:23

Սեպտեմբերի 30-ին Երևանում՝ Հրազդան մարզադաշտի հարակից ավտոկայանատեղիի տարածքում, տեղի կունենա առաջին #UpEVN Open Air փառատոնը: Այս բացառիկ և խելահեռ իրադարձությանը ելույթ կունենան Հայաստանի, Եվրոպայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ճանաչված DJ-ներ, երաժիշտներ, երգիչներ և այլք: 8 ժամ հայ հանրությունը հնարավորություն կստանա վայելելու որակյալ երաժշտություն՝ հագեցած հետաքրքիր լազերային շոուով: Միջոցառման հեդլայներները երկու հայտնի արտիստներն են՝ Monatik-ը և Kravz-ը:


Դմիտրի Մոնատիկն ուկրաինացի երգիչ է, պարող, երգերի հեղինակ, կոմպոզիտոր, «X Ֆակտոր», «Պարում են բոլորը» և «Աստղային ռինգ» շոուների մասնակից: 2011 թ. Դմիտրի Մոնատիկը Նիկոլայ Բոյչենկոյի և «D’Arts» բալետի հետ թողարկեց «ТайУлетаю» դեբյուտային տեսահոլովակը, որը նկարահանվել էր բջջային հեռախոսով: Դրանից հետո երգեր է գրել այնպիսի հայտնի կատարողների համար, ինչպիսիք են Սվետլանա Լոբոդան, Աննա Սեդոկովան, Եվա Բուշմինան, Ալիսա Գրոսուն, Դիմա Բիլանը, Սերյոգան: 2016 թ. դարձել է ուկրաինական «Մանկական ձայնը» ծրագրի մարզիչ:


Kravz-ը ռուս ռեփեր է, Presnya Family երաժշտական ապրանքանիշի հիմնադիրը: Նրա երգերը տեղ են գտել նաև ռուսական ֆիլմերում: 2016 թ. թողարկել է իր վեցերորդ սոլո ալբոմը:
Նշենք, որ #UpEVN Open Air փառատոնի կազմակերպիչը Prime Production-ն է:

Դիտվել է՝ 1118

Մեկնաբանություններ