Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Բարոյական ու հայասիրական հարցերից զատ

Բարոյական ու հայասիրական հարցերից զատ
20.09.2017 | 11:45

«Սփյուռքի համար սրբազան պարտականություն է, որ ուս ուսի տանք Հայաստանի զարգացման համար: Չխոսենք միայն բարոյական ու հայասիրական հարցերի մասին, անդրադառնանք նաև տնտեսական հարցերին: Հայաստանի զարգացած տնտեսություն չի կարող գոյություն ունենալ, եթե համահայկական ցանց չունենանք: Լրջորեն պետք է քննարկել այս հարցը»,- «Հայաստան- Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ «Հայաստանի զարգացման հիմնախնդիրներ» ուղղության «Սփյուռքի գործարար և մասնագիտական ցանցերի հնարավորությունները» թեմատիկ նիստի ժամանակ ասել է Ռումինիայի խորհրդարանի անդամ, Ռումինիայի Հայոց միության նախագահ, Ռումինիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ, Ռումինիա-Հայաստան առևտրա-արդյունաբերական պալատի հիմնադիր Վարուժան Ոսկանյանը, կարևորելով Հայաստանի տնտեսության զարգացման տեմպերի զարագացումը և ներդրումների աշխուժացումը:


«Սփյուռքի գործարար և մասնագիտական ցանցերի հնարավորությունները» թեմատիկ նիստը նվիրված էր Հայկական առևտրային ցանցի (ATN) 3-րդ գործարար ֆորումին: Նիստը վարեց Հայկական առևտրային ցանցի խորհրդի անդամ Վահրամ Փիրջանյանը (Կանադա):


Դիտվել է՝ 827

Մեկնաբանություններ