2017թ-ի Սեպտեմբերի 29-ին, ժամը 10:00 Երևանի «Բեստ Վեստեռն Կոնգրես» հյուրանոցի Մեծ սրահում (Հասցե՝ ք. Երևան, Իտալիայի փող., 1 շենք) կկայանա Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) 4-րդ հերթական համագումարը:
Կներկայացվեն 2014-2017թթ հաշվետու ժամանակաշրջանում ՀԳՀՄ գործունեությունը և նույն ժամանակահատվածում սոցիալ-տնտեսական ծրագիրը և վերջին 3 տարվա կատարած աշխատանքների արդյունքները: Կմասնակցեն ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանում գործող դիվանագիտական կորպուսի, միջազգային և տարածաշրջանային կառույցների, ինչպես նաև ՀԳՀՄ միջազգային և օտարերկրյա գործընկերների, հասարակական կազմակերպությունների և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ: ՈՒժեղ և թույլ կողմերի (SWOT) մեթոդաբանությամբ գնահատված է ՀԳՀՄ գործունեության արդյունքները և զարգացման առկա հնարավորությունները, ինչպես նաև վտանգները պայմանավորված միջավայրով և պետական մարմինների գործունեությամբ:
Հայաստանի գործատուների հանրապետական միությունը հիմնադրվել է 2007թ-ին և հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի հետ պաշտոնական սոցիալական գործընկեր կազմակերպությունը:
Այսօր Հայաստանի գործատուների հանրապետական միության անդամների ներքո ընդհանուր առմամբ, գտնվում է մասնավոր սեկտորում աշխատողների շուրջ 45%-ը: Գործող ակտիվ ձեռնարկությունների շուրջ 20%-ը հանդիսանում է ՀԳՀՄ անդամ:
Ի թիվս բազմաթիվ տեղական և օտարերկրյա կազմակերպությունների հետ համագործակցային և գործընկերային կապերի , ՀԳՀՄ-ն 2017թվականին նաև Գործատուների 15 երկրների միությունների խորհրդի նախագահողն է: