Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Բացահայտելով Մալկովիչին. Հոկտեմբերի 11-ին հոլիվուդյան լեգենդը ելույթ կունենա Երևանում

Բացահայտելով Մալկովիչին. Հոկտեմբերի 11-ին հոլիվուդյան լեգենդը ելույթ կունենա Երևանում
01.10.2017 | 18:08

Ամերիկացի դերասան Ջոն Մալովիչի արվեստի հետ շատ շուտով՝ հոկտեմբերի 11-ին, շփվելու հնարավորություն կունենա հայ հանդիսատեսը։ Նա հետաքրքիր ձևաչափով ելույթ կունենա Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի բացմանը։ Մալկովիչը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նվագակցությամբ հանդես կգա ասմունքով՝ ներկայացնելով հատված արգենտինացի գրող Էռնեստո Սաբատոյի նովելից։
Ի դեպ, հայաստանյան այս բեմելին սպասում է ոչ միայն մեր հանդիսատեսը, այլև ինքը՝ դերասանը։ Մալկովիչը պարբերաբար ֆեյսբուքյան իր էջում «կիսվում» է հայաստանյան ելույթի մասին տեղեկություններով։
«ՌԷԴ», «Օդային բանտ», «Լինելով Ջոն Մալկովիչ», «Վտանգավոր կապեր» և բազմաթիվ այլ ֆիլմերից հայտնի Ջոն Մալկովիչի կենսագրության էջերում կան քիչ հայտնի փաստեր, որոնք էլ փորձենք բացահայտել այս հրապարակման մեջ։

Մալկովիչը քիչ էր մնում՝ անտառապահ դառնար
Մալկովիչի հայրը, ով պահպանողական թերթի հրատարակիչ և շրջակա միջավայրի պահպանության համառ մարտիկ էր, ցանկանում էր, որպեսզի որդին դառնա անտառապահ։ ԱՄՆ-ում կա մասնագիտություն` այգիների պահակ, որոնք ազգային այգիների պետական համակարգի մաս են կազմում և զբաղվում են բնության ու մշակութային արժեքների պահպանությամբ։ Սակայն Մալկովիչը չի լսել հորը, ընդունվել է Իլինոյսի համալսարան, որտեղ, ինչպես ինքն է նշում, հանդիպել է մի աղջկա և սխալմամբ նրա հետ հայտնվել դերասանական վարպետության ֆակուլտետում։

Մալկովիչն աշխատել է գրանական պիտույքների խանութում
1976 թվականին Մալկովին ընկերների հետ ստեղծեց Steppenwolf Theater Company-ն խումբը։ Մինչ թատրոնի ճանաչում ձեռ բերելը նա գումար էր վաստակում ամենատարբեր եղանակներով՝ աշխանում էր գրենական պիտույքների խանությում, վարում էր դպրոցական ավտոբուս, տներ էր ներկում։ Հայտնի դերասանը պատմում է, որ կյանքի մի շրջանում նույնիսկ, զբաղվելով այգեգործությամբ, մոլախոտեր է քաղհանել։

Մալկովիչը հետաքրքրվում է հոգեվերլուծությամբ
Մալկովիչի ամուսնությունը դերասանուհի Հելդիի հետ փլուզվեց, երբ նա սիրավեպ սկսեց Միշել Պֆայֆերի հետ «Վտանգավոր կապեր» ֆիլմի նկարահանման ժամանակ։ Կյանքի այդ փուլում դերասանը հետաքրքրվեց հոգեվերլուծությամբ։ Մալկիովիչի խոսքով՝ Ֆրեյդի հիմնած գիտաճյուղը թույլ է տալիս հասկանալ, թե ինչու է ինքը երևույթներին արձագանքում այս կամ այն կերպ կամ ինչու ինքն իրեն թույլ չի տալիս նույն ճանապարհն անցնել երկու անգամ։

Մալկովիչը գումար է վաստակել՝ աշխատելով որպես մոդելյոր
2002 թվականին Ջոն Մալկովիչը հիմնեց իր Mrs Mudd նորաձևության կենտրոնը։ Բոլոր հագուստների դիզայները եղել է հենց Մալկովիչը։

Մալկովիչը միլիոններ է կորցրել ամերիկյան МММ-ում
Ջոն Մալկովիչը Բերնարդ Մեդոֆի ներդրումային գործունեության հազարավոր զոհերից մեկն է դարձել։ Վերջինիս 2008 թվականին մեղադրանք է առաջադրվել պատմության մեջ ամենախոշոր ֆինանսական բուրգը ստեղծելու համար, իսկ 2009 թվականին դատապարտել են 150 տարվա ազատազրկման։ Մալկովիչը, իր գումարները վստահելով Մեդոֆին, միլիոնավոր դոլարների վնաս է կրել։

Մալկովիչը նվազագույնը մեկ մարդու կյանք է փրկել
2013թ. հունիսի 6-ին Ջոն Մալկովիչը փրկել է 77-ամյա տղամարդու, որը սայթաքել է Տորոնտոյի փողոցներից մեկում և ընկնելով խորը կտրել է կոկորդը։ Դերասանը տղամարդուն ցուցաբերել է առաջին օգնություն մինչև նրան հիվանդանոց հասցնելը։

Մալկովիչը 1972 թվականից չի գնում ընտրությունների
2011թ. իր հարցազրույցներից մեկում Մալկովիչն ասել է, որ ինքն ընդհանրապես չի հետաքրքրվում քաղաքականությամբ։ Ինքը որևէ գաղափարախոսության կրող չէ։ Նա նաև հավելել է, որ չի քվեարկել 1972 թվականից սկսած, երբ նախագահական ընտրություններում Ջորջ ՄակԳովերնը ընտրություններում պարտվեց Ռիչարդ Նիքսոնին։

Դիտվել է՝ 1427

Մեկնաբանություններ