«Էսքիզ» ցուցասրահը տեղեկացնում է, որ հանրահայտ քանդակագործ
Մկրտիչ Մազմանյանը համագործակցելու է Officine Panerai իտալական լյուքս ժամացույցների արտադրողի հետ: Այդ մասին ֆլորենտական բարձրակարգ ժամագործության տունը հայտարարել է սեպտեմբերի 19-ին, Բեյրութի արվեստի շաբաթվա շրջանակում, այդպիսով բացելով իր դռներն արվեստագետին և նրա ստեղծագործությունները ներկայացնելու նպատակով:
2017 թվականի ապրիլին Մազմանյանն արժանացել է «Լավագույն քանդակ» մրցանակին Նյու Յորքի արվեստի էքսպոյում, իսկ հուլիսին նրան հատուկ մրցանակ է շնորհվել՝որպես Բեյրութի արվեստի միջազգային փառատոնի պատվավոր հյուր: