Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

«Շուշի. 48 Ժամ» եռալեզու պատկերագրքի շնորհանդեսը տեղի կունենա նաև Երևանում

«Շուշի. 48 Ժամ» եռալեզու պատկերագրքի շնորհանդեսը տեղի կունենա նաև Երևանում
02.10.2017 | 14:05

Համազգային հայ կրթական և մշակութային միության «Շուշի. 48 Ժամ» լուսանկարչական նախագծի շրջանակներում 10 երիտասարդ լուսանկարիչ Հայաստանից և Արցախից 48 ժամ շարունակ նկարեցին Շուշին:

Լուսանկարիչներ Սոնա Ադամյանը, Սարո Բաղդասարյանը, Անի Գևորգյանը, Արթուր Մելիքյանը, Նարեկ Ալեքսանյանը, Նոնա Մինասյանը, Արևիկ Ծատրյանը, Արմինե Վանյանը, Վրաստանից հատուկ նախագծին մասնակցելու համար ժամանած վավերագրող-լուսանկարիչներ Յուրի Մեչետովը և Մայա Դեյսաձեն հնարավորություն ունեցան պատկերելու իրենց Շուշին, ստեղծելու մի գունագեղ և ամբողջական պատկեր Շուշիի քաղաքային կյանքի:
Արված հազարավոր լուսանկարների մի մասն ամփոփուված է «Շուշի. 48 Ժամ» եռալեզու պատկերագրքում:

Ծրագրի համահեղինակն ու համակարգողն էր անվանի վավերագրող-լուսանկարիչ Գերման Ավագյանը:

Մուտքը միայն հրավիրատոմսերով:

Դիտվել է՝ 1132

Մեկնաբանություններ