Հոկտեմբերի 5-ին և 7-ին «Բոհեմե թատրոնում սպասվում է պրեմիերա: Կնեկայացվի «Մենք ենք մեր ստերըե կատակերգությունն՝ ըստ Դ. Պսաֆասի «Պահանջվում է ստախոսե պիեսի: Տեղայնացումն ու բեմադրությունն իրականացրել է Նարեկ Դուրյանը, պրոդյուսերն է Քրիստինե Հովհաննիսյանը: Գլխավոր դերում՝ Նարեկ Դուրյան:
«Պիեսը մի պատգամավորի մասին է, որը չի կարողանում սուտ խոսել և որպեսզի իր գործը հեշտացնի, ստախոս օգնական է փնտրում է, որ կարողանա համոզել և ճանապարհել ընտրողներին՝ չնկատելով, որ իր տանն ունի ավելի ուժեղ ստախոս: Պարզվում է, որ նրա կինն ավելի լավ ստախոս է, քան գտնված օգնականը»,- ասել է «Բոհեմե թատրոնի պրոդյուսեր Քրիստինա Հովհաննիսյանը: Ներկայացումը նաև կին-տղամարդ հարաբերությունների մասին է. հնարավորություն է տալիս հասկանալ, թե ով ավելի լավ ստախոս՝ կի՞նը, թե՞ տղամարդը:
Դերերում հանդես են գալիս Կարեն Միրիջանյանը, Զարուհի Հովհաննիսյանը, Թելման Առաքելյանը, Սիրանուշ Երիկյանը, Գարիկ Միրզոյանը, Սուսաննա Ղազարյանը, Տաթև Միրումյանը:
Սիրված ներկայացումը՝ 8 տարի անց վերադառնում է թարմ շնչով: «Մենք ենք մեր ստերե-ն այսուհետև կընդգրկվի «Բոհեմե թատրոնի խաղացանկում: