Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

«Փրկության քարտեզը» հնարավորություն ունի ներկայանալու նաև հայաստանցի հանդիսատեսին

«Փրկության քարտեզը» հնարավորություն ունի ներկայանալու նաև հայաստանցի հանդիսատեսին
06.10.2017 | 17:50

«Փրկության քարտեզ» ֆիլմը, որն արդեն ցուցադրվել է 14 երկրի 31 քաղաքներում, հոկտեմբերի 21-ից հնարավորություն ունի ներկայանալու նաև հայաստանցի հանդիսատեսին:

Ֆիլմի ցուցադրությունները կկայանան առայժմ միայն Երևանի «Մոսկվա»,«Հայաստան» և «Նաիրի» կինոթատրոնների սրահներում:


Ֆիլմի ֆեյսբուքյան էջում, ցանկության դեպքում, «Փրկության քարտեզը» դիտելու հետո կարող են թողնել իրենց մեկնաբանությունները: Հայաստանցի հանդիսատեսի արձագանքը շատ կարևոր է ֆիլմի ստեղծագործական խմբի համար:
«Փրկության քարտեզին» բարձր գնահատականներ են տվել հայ և օտարազգի պատմաբաններ, դիվանագետներ, հոգևորականներ, մշակութային գործիչներ:
Խաղարկային դրվագներով փաստավավերագրական լիամետրաժ ֆիլմը Եվրոպայի տարբեր երկրներից՝ Նորվեգիայից, Շվեդիայից, Դանիայից, Էստոնիայից Արևմտյան Հայաստան մեկնած հինգ երիտասարդ միսիոներուհիների մասին է: Նրանք Հայոց ցեղասպանության ականատեսներն են և մազապուրծ եղած հայ երեխաների ու կանանց ապաստանների հիմնադիրները: «Փրկության քարտեզ» ֆիլմը վարում և պատմում է ֆինն պատմաբան, կրոնագետ, ցեղասպանագետ Սվանտե Լունդգրենը: Մտահղացման հեղինակը և պրոդյուսերը Մանվել Սարիբեկյանն է, ռեժիսորը՝ Արամ Շահբազյանը, սցենարի հեղինակը՝ Աննա Սարգսյանը: Ֆիլմը նկարահանվել է Նորվեգիայում, Շվեդիայում, Դանիայում, Էստոնիայում, Գերմանիայում, Հունաստանում, Լիբանանում, Արևմտյան Հայաստանում, Սիրիայում, Թուրքիայում և Հայաստանում:

Դիտվել է՝ 1077

Մեկնաբանություններ