Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Թուրքիայում այսօր կցուցադրվի թուրք ռեժիսորի՝ Ցեղասպանության մասին պատմող «Քարավան 1915» ֆիլմը

Թուրքիայում այսօր կցուցադրվի թուրք ռեժիսորի՝  Ցեղասպանության մասին պատմող «Քարավան 1915» ֆիլմը
06.10.2017 | 22:29

Հոկտեմբերի 6-ին Թուրքիայում պետք է կայանա Հայոց ցեղասպանության մասին պատմող «Քարավան 1915» նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը:


Ինչպես հայտնում է Asbarez-ը՝ վկայակոչելով թուրքական պարբերականը, ֆիլմի ցուցադրությանն այսօր ներկա է գտնվելու Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուման Քուրթուլմուշը:

Ժապավենի թուրք ռեժիսոր Իսմայիլ Գյունեշը նշում է, որ իր ֆիլմում չի փորձում ցույց տալ` արդյոք Ցեղասպանությունը եղել է, թե չի եղել, այլ պարզապես ներկայացնում է մի կառապանի պատմություն, որին հանձնարարվել էր Կիրեսունում բնակվող 200 հային տեղափոխել Հալեպ, և որը ճանապարհին անձնվիրաբար պաշտպանում է իրեն «վստահված» հայերի կյանքն ավազակների հարձակումներից:

Ֆիլմում ընդգծվում է, որ Կիրեսունից Հալեպ գնացող ճանապարհին ֆիլմի հերոսներն ականատես են լինում կոտորածների տեսարանների:

Ֆիլմի երաժշտական ձևավորման հեղինակն է Սուրեն Ասատրյանը:

Դիտվել է՝ 1834

Մեկնաբանություններ