Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Արմեն Ջիգարխանյանի թատրոնը ռեյդով գրավել են

Արմեն Ջիգարխանյանի թատրոնը ռեյդով գրավել են
26.10.2017 | 12:58

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի կնոջ ներկայացուցիչ Էլինա Մազուրը հայտարարել է, որ Մոսկվայի դրամատիկական թատրոնը ռեյդով գրավել են։ Մազուրը «360» հեռուստաալիքին հայտնել է, որ թատրոնը գրավել է «հայկական խմբավորում»։

Թատրոնի ղեկավարությունը հեռացված է, հաշվապահությունը՝ գրավված, իսկ Ջիգարխանյանը փակված է իր գրասենյակում՝ առանց հեռախոսի։ Այլ մանրամասներ նա չի հայտնել։ iz.ru կայքը հայտնում է, որ Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնի գլխավոր տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող է դարձել փոխտնօրեն Ելենա Գիլվանովան։ Նախկինում գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրած Ջիգարխանյանի կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայան, սեփական ցանկությամբ ազատվել է։

Դիտվել է՝ 971

Մեկնաբանություններ