Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

ՌԴ ՆԳՆ-ն մեկնաբանել է խուզարկությունը Ջիգարխանյանի թատրոնում

ՌԴ ՆԳՆ-ն մեկնաբանել է խուզարկությունը Ջիգարխանյանի թատրոնում
26.10.2017 | 19:28

ՌԴ ՆԳՆ-ն մեկնաբանել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ Մոսկվայի դրամատիկական թատրոնի շենքի խուզարկությունը: Հայտարարությունում նշվում է, որ խուզարկությունն անցկացվել է դերասանի անձնագրի գողության փաստի առնչությամբ: Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները խուզարկություն են անցկացրել թատրոնի հաշվապահությունում՝ վերցնելով բաժնի փաստաթղթերը: Նախօրեին 82-ամյա դերասանը հայտնել էր անձնագրի գողության մասին: Ջիգարխանյանն անձնագրի գողության փաստով դիմել էր իրավապահներին: Արտիստի խոսքով՝ անձնագիրը կարող են գողացած լինել իր իսկ հիմնած թատրոնում՝ հոկտեմբերի 1-10-ին։ Թատրոնի մամուլի ծառայության ներկայացուցիչ Նատալյա Կորնեևան «Զվեզդա» հեռուստաալիքի կայքին տված հարցազրույցում հայտարարել է, որ դերասանի վաղեմի ծանոթները, որոնց Ջիգարխանյանը ճանաչում է 1990-ական թվականներից, առնչություն ունեն դերասանի ու նրա թատրոնի շուրջ ստեղծված խառնաշփոթին:


«Նա նրանց ձեռքերում «խամաճիկ» է, նա խոր սկլերոզով, անառողջ ծեր մարդ է: Երկու շաբաթ առաջ նրանք նրան դուրս են բերել բնակարանից: Դրանից հետո ուռճացվել է պատմությունն այն մասին, թե իբր նա փախել է տնից, կնոջից, բայց իրականում նման բան չի եղել: Հավանաբար, նրանք երկար էին նախապատրաստում այս օպերացիան: Նրանց մոտ նույնիսկ բժիշկ կա, որը, հնարավոր է, հիպնոսացնում է Արմեն Բորիսովիչին: Նա ամեն ինչ անում է նրանց կարգադրությամբ: Ըստ էության՝ նա նրանց մոտ պատանդ է: Նա իրեն աննորմալ է պահում. երեկ ամբողջ գիշեր ընկերների հետ վիսկի է խմել, աղմկել: Չգիտեմ՝ ինչ է լինելու հետո»,- հայտարարել է Կորնեևան: Նա մանրամասնել է, որ պատրաստվում է վկայություն տալ Քննչական կոմիտեում:

Դիտվել է՝ 1010

Մեկնաբանություններ