Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Ցանկանում է վերկանգնել եզդիական հին երգերն ու ներկայացնել նորովի

Ցանկանում է վերկանգնել եզդիական  հին երգերն ու ներկայացնել նորովի
09.11.2017 | 19:17

Ազգությամբ եզդի երգիչ Համիկ Թամոյանը այսօր երաժշտասեր լսարանին ներկայացել էր իր նոր «Խենթ աղջիկ» տեսահոլովակը: Տեսահոլովակի ռեժիսոր Խդր Հաջոյանը բացում է մի քանի փակագծեր, ասում է, որ երգը խենթ աղջկա մասին է, ում սիրտը գրավելն շատ դժվար է, իսկ գրավելուց հետո էլ պահպանելը:

«Այս տեսահոլովակում մենք միաձուլել են ազգային տարրերր, եզդիական խորհրդանիշները, այն ներկայացրել ենք ժամանակակից ձևով»,-ասում է տեսահոլովակի ռեժիսոր Խդր Հաջոյանը.
Հաջոյանի ու Թամոյանի համագործակցոսւթյունը տարիների պատմություն ունի . Տարիներ առաջ ստեղծվեց եզդիական պարային խումբ,որտեղ Համիկ Թամոյանը նվագում էր ու երգում:
« 2016 թ -ին մենք մի երգ ձայնագրեցինք նվիված ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանին,այն ձայնագրվեց «Արձագանք» ստուդիայում ու մեզ շատ աջակցեց ստուդիայի տնօրեն Եղիշե Պետրոսյանն ու մի շարք այլ հայ երաժիշտներ: Որոշ ժամանակ անց նոր երգ կրկին ծնվեց , այս անգամ էլ Համիկ Թամոյանը զուգերգ կատարեց երգիչ Աղասի Իսպիրյանի հետ»,-պատմեց Հաջոյանը:


Ռեժիսորն ասում է, որ այս երգով ևս մեկ անգամ ցանկացել են ցույց տալ հայ և եզդիական եղբայրությունը, որքան էլ թշնամիները փորձեն կոտրել այդ ամուր կապը, բայց եզդի ժողովուրդը միշտ եղել ու լինելու է հայ ժողովրդի կողքին:
Խդր Հաջոյանն ասում է, որ առաջիկայում մեծ պլաններ ունեն, ցանկանում են վերկանգնել եզդիկան հին երգերն ու ներկայացնել հանրությանը նորվի:

Դիտվել է՝ 1105

Մեկնաբանություններ