Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Կներկայացվի հայաստանյան 2 պրեմիերա

Կներկայացվի հայաստանյան 2 պրեմիերա
29.11.2017 | 15:34

Նոյեմբերի 30-ին՝ ժամը 19:00, Արամ Խաչատրյան համերգասրահում Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում տեղի կունենա սիմֆոնիկ համերգ, որի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կներկայացնի Ալեքսանդր Սկրյաբինի Սիմֆոնիկ պոեմը և Դմիտրի Շոստակովիչի թիվ 13 սիմֆոնիան՝ «Բաբի Յար» (մենակատար՝ Վլադիմիր Բայկով՝ բաս)։

Երկու ստեղծագործություններն էլ հայաստանյան պրեմիերա են։ Համերգին կմասնակցի նաև Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի երգչախումբը (խմբավար՝ Ռադիկ Մելիքյան)։ Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։
Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։

Դիտվել է՝ 1438

Մեկնաբանություններ