Նոյեմբերի 30-ից Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում կգործի «Հայկական ֆուտուրիզմ. Կարա-Դարվիշից՝ Եղիշե Չարենց» ցուցահանդեսը:
Այն ներառում է հիշյալ հեղինակներին և ընդհանրապես հայկական ֆուտուրիզմին վերաբերող հետաքրքրիր լուսանկարներ, ազդագրեր, բանաստեղծությունների ինքնագրեր և այլ վավերագրեր, որոնց մեծ մասը ցուցադրվում է առաջին անգամ: