Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               

Կյանքից հեռացել է Ջոնի Հոլիդեյը

Կյանքից հեռացել է Ջոնի Հոլիդեյը
06.12.2017 | 16:54

74 տարեկանում կյանքից հեռացել է հանրահայտ ֆրանսիացի երգիչ, երգահան Ջոնի Հոլիդեյը` հայտնել է նրա կինը՝ Լետիցիան։ «Նա հեռացավ... Ես գրում եմ այս տողերը՝ չհավատալով դրան։ Եվ, այնուամենայնիվ, դա այդպես է։ Իմ տղամարդն այլևս չկա։ Նա լքեց մեզ այս գիշեր։ Իր ամբողջ կյանքի ընթացքում նա ապրեց արժանապատվորեն»,- ասվում է երաժշտի կնոջ հայտարարությունում։


Ռոքերը մոտ մեկ տարի պայքարել է թոքերի քաղցկեղի դեմ։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել են, որ քիմիաթերապիան բացասաբար է ազդել երաժշտի առողջության վրա, և նրա վիճակը վատացել է։
Ջոնի Հոլիդեյը` Ժան-Ֆիլիպ Լեո Սմետը, ծնվել է 1943-ի հունիսի 15-ին, Փարիզում։ Իր կարիերայի ընթացքում նա իրականացրել է ավելի քան 400 շրջագայություն, որոնք հավաքել են ավելի քան 15 մլն հանդիսատես։ 2005-ին վաճառվել էր նրա 80 մլն ձայնասկավառակ։ Նա շատ երգեր է գրել շանսոն ոճով, նաև՝ ֆիլմերի համար։

Դիտվել է՝ 1525

Մեկնաբանություններ