Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Ադրիանո Չելենտանոն դարձավ 80 տարեկան

Ադրիանո Չելենտանոն դարձավ 80 տարեկան
07.01.2018 | 12:29

Իտալական էստրադայի արքա և կանանց մի քանի սերնդի սեքս-խորհրդանիշ Ադրիանո Չելենտանոն դարձավ 80 տարեկան: «Զսպանակների վրա մարդը», ինչպես նրան անվանում են հայրենիքում, կարիերայի ընթացքում հասցրել է դառնալ փոփի, ռոքի և կինոյի աստղ, չնայած երազում էր լինել սովորական ժամագործ:


Այդպես կարող է երգել միայն նա: Իր մասին առաջին անգամ Չելենտանոն հայտարարել է դեռ 1960-ականներին, երբ խուժեց բեմ Իտալիայի համար վայրի ռոք-ն-ռոլով: Եվ մշտապես մնաց ամբողջ աշխարհի երկրպագուհիների սրտերում որպես գլխավոր տղամարդ: Ադրիանոն ձայնագրել է 30 ալբոմ՝ տարբեր ոճերով. փոփ-երաժշտություն, դիսկո, ֆանկ: Նա չէր վախենում փորձերից, համարձակվեց իրեն փորձել նաև ռեփում: Չելենտանոյի երաժշտությունը աստիճանաբար նվաճել է ամբողջ Եվրոպայի մելոմաններին, բայց դա նրա համար քիչ էր: Նա սկսում է նկարահանվել կինոյում. սկզբում Ֆելինիի ֆիլմերում կատարում էր ռոք-երաժշտի դեր, իսկ հետո՝ գանգստերների և ջենթլմենների: Կամային կզակով, խոշոր ատամներով և խորաթափանց հայացքով նա չէր համարվում գեղեցկության իդեալ, սակայն դա չէր խանգարում դառնալ սեքս-խորհրդանիշ: Անցյալ դարի 70-80-ական թվականներին նրան ողողում էին սիրային նամակներով, իսկ մոլորակի գեղեցկուհիներից մեկը՝ Օռնելա Մուտին, ամուսնալուծվեց ամուսնուց՝ հույս ունենալով ամուսնանալ Չելենտանոյի հետ: Բայց նա այդպես էլ մնաց իր կնոջ՝ Կլաուդիա Մորիի հետ` արդեն 50 տարի: Կինը նրան պարգևել է 3 երեխա՝ հանդուրժելով նրա անհավատարմությունը. չէ՞ որ նա, միևնույն է, միշտ վերադառնում էր: Առանց երաժշտության Ադրիանոն չի կարող. վերջին ալբոմը նա ձայնագրել է մեկուկես տարի առաջ: Մեծ էկրաններին արդեն 17 տարի է՝ չի հայտնվում:

Դիտվել է՝ 1523

Մեկնաբանություններ