Ֆրանսիան պետք է ընտրողական քաղաքականություն վարի միգրանտների նկատմամբ` հայտարարել է Շառլ Ազնավուրը France 2 ալիքի եթերում, նրան հրավիրել էին վրաց դաշնակահարուհի Կատյա Բունիաթիշվիլու հետ:
«Ինչ վերաբերում է միգրանտների նկատմամբ Ֆրանսիայի քաղաքականությանը, մենք պետք է հասկանանք, թե ում հետ գործ ունենք: Այդ մարդկանց թվում, իհարկե, կլինեն այնպիսիք, որ մեզ օգտակար կլինեն: Ճիշտ է, մենք բոլորին ընդունել չենք կարող: Դա նորմալ և հեշտ չէ: Բայց մենք կարող ենք նրանց դասակարգել: Ի վերջո, մեզ համար շատ հետաքրքիր մարդիկ կարող են այստեղ գալ: Գուցե նրանք ապագա հանճարներ են»,- ասել է Ազնավուրը։ Ազնավուրը հիշեցրել է ֆիզիկայի և քիմիայի բնագավառներում Նոբելյան մրցանակի կրկնակի դափնեկիր Մարի Կյուրիի օրինակը, որ լեհ ներգաղթյալ էր: Մարդկանց դասակարգելու նրա առաջարկը համացանցում բուռն դժգոհություն է առաջացրել: