Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

«Մշակույթ և ստեղծարարություն»

«Մշակույթ և ստեղծարարություն»
18.01.2018 | 18:00

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ 2015թ-ին Արևելյան գործընկերության վեց երկրներում` Հայաստանում, Բելառուսում, Ադրբեջանում, Վրաստանում, Մոլդովայում և ՈՈՒկրաինայում մեկնարկած Եվրոպական միության՝ Արևելյանգործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի փակման արարողությունը:


Ողջույնի խոսքով հանդես եկան Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը:
Ծրագիրն ուղղված էր մշակութային և ստեղծարարության ճյուղերի զարգացմանը, գործնական հետազոտությունների, ռազմավարությունների ու բարեփոխումների իրականացմանը, մշակութային ոլորտի արդիականացմանը, միջազգային համագործակցության հնարավորությունների օգտագործմանը և մշակույթի դերի ընկալման բարձրացմանը։
«Մշակույթ և ստեղծարարություն» ծրագիրը ստեղծել է 15 առցանց դասընթացներ, որոնք հասանելի են հայերեն: Ծրագիրը ֆինանսավորել է 3 հետազոտություն և 3 քաղաքականության ամփոփագիր, որոնք նվիրված են Հայաստանի մշակութային ու ստեղծարար ոլորտներին:


Ծրագրի շրջանակներում թարգմանվել ու հրատարակվել են Փեթեր Լենիի «Մշակութային տարածքների դիզայնի ուղեցույցը» և Դեյվիդ Փերիշի «Կոստյումներ և մարզաշապիկներ»
գիրքը:


Մշակույթի և ստեղծարարության ոլորտի վեց կազմակերպությունների ներկայացուցիչներ հնարավորություն ունեցան մասնակցել Ստեղծարար Եվրոպա ուսումնական այցին` Սլովենիայում և Չեխիայում, որի շրջանակում համագործակցության նոր ուղիներ ստեղծեցին Եվրոպական միության մի շարք կազմակերպությունների հետ: Եվս երկու կազմակերպություն մասնակցեց Լեհաստանում անցկացվող ուսումնական այցին:

Երեք տարվա ընթացում Ծրագիրը կազմակերպել է 252 միջոցառում, հրապարակել է 870 հոդված և ավելի քան 30 հազար բաժանորդ ունի իր Ֆեյսբուքյան էջում։ Վերջին երեք տարիներին մասնակից երկրներում մշակութային քաղաքականության վերաբերյալ քննարկումների ու նախաձեռնությունների քանակը աճել է 20 տոկոսով։

Դիտվել է՝ 818

Մեկնաբանություններ