Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Խորհրդային ճարտարապետական ժառանգություն․ Քանդե՞լ, թե՞ պահպանել

Խորհրդային ճարտարապետական ժառանգություն․ Քանդե՞լ, թե՞ պահպանել
08.02.2018 | 21:04

Խորհրդային ճարտարապետական ժառանգության արժևորման ու պահպանության խնդրի հետ կապված Երևանում Գյոթե կենտրոնը (հասցե՝ Մհեր Մկրտչյան 1) փետրվարի 22-ին, ժամը 18:00-ին, հրավիրում է քննարկման՝ արվեստի քննադատ, համադրող Ռուբեն Արևշատյանի, ճարտարապետ-քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանի և մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի մասնակցությամբ։

Քննարկումն ամփոփում է «Իղձերի մայրաքաղաք» նախագծի երևանյան ցուցադրությունը։ Կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Երևանի ճարտարապետական կերպարի փոփոխությունը ներկայիս ամենաքննարկվող թեմաներից մեկն է։ Այդ համատեքստում խորհրդային ճարտարապետական ժառանգության պահպանման հարցն առաջ է բերում հանրային կրքերի բորբոքում, որը մեծ առումով չի կարողանում ներազդել քաղաքի վերակառուցման գործընթացի վրա։ Դրա պատճառները բազմաթիվ են, սակայն կարևոր պատճառներից մեկը, թերևս, պայմանավորված է խնդրի հանրային ընկալման մեջ գոյություն ունեցող ներքին հակասությունների առկայությամբ՝ ուղիղ համեմատական սեփական խորհրդային անցյալի հետ կապված ոչ դիֆերենցված, հաճախ հուզական ընկալումներին»։

Դիտվել է՝ 824

Մեկնաբանություններ