Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ֆրանսիայում 1,3 մլն եվրո արժողությամբ թավջութակ են գողացել

Ֆրանսիայում 1,3 մլն եվրո արժողությամբ թավջութակ են գողացել
17.02.2018 | 13:30

Ֆրանսիացի թավջութակահարուհի Օֆելյա Գայարը ոստիկանություն է դիմել, երբ հինգշաբթի երեկոյան Փարիզի մերձակայքում կողոպտիչը նրա ձեռքից խլել է 18-րդ դարի թավջութակը: «Գողացել են իմ թավջութակը մուգ կարմիր պատյանով»,- գրել է նա Facebook-ի իր էջում:

Գայարը ոստիկանությանը հայտնել է, որ գողն իրեն դանակով է սպառնացել: Նրանից գողացել են նաև թավջութակի 1825 թվականին ստեղծված աղեղը և բջջային հեռախոսը: Թավջութակը 18-րդ դարում իտալացի վարպետ Ֆրանչեսկո Գոֆրիլլերի գործն է և արժի 1,3 մլն եվրո:

Դիտվել է՝ 1398

Մեկնաբանություններ