Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Նալբանդյանը Մոգերինիին է ներկայացրել ԼՂ հիմնախնդրի կարգավորման ջանքերը

Նալբանդյանը Մոգերինիին է ներկայացրել ԼՂ հիմնախնդրի կարգավորման ջանքերը
22.02.2018 | 12:29

Փետրվարի 21-ին Բրյուսելում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։
Էդվարդ Նալբանդյանն ու Ֆեդերիկա Մոգերինին գոհունակություն են հայտնել ՀՀ-ԵՄ բարձր մակարդակի պարբերական շփումների կապակցությամբ։


Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի Հայաստանի կողմից վավերացումից հետո փաստաթղթի դրույթների իրականացմանը: Նախարար Նալբանդյանն ու բարձր ներկայացուցիչ Մոգերինին արծարծել են գործընկերության խորհրդի անդրանիկ նիստի նախապատրաստմանը վերաբերող հարցեր։ Հանդիպմանը հանգամանալից քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, ԵՄ COSME և «ՀՈՐԻԶՈՆ 2020» ծրագրերին Հայաստանի մասնակցությանը, Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի բանակցություններին առնչվող հարցեր։ Երկուստեք գոհունակություն է հայտնվել հաջորդ ամիս «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի միանալու կապակցությամբ։
ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին անկախությունից ի վեր Հայաստանի զարգացմանը ցուցաբերած օժանդակության համար, որ նշանակալի դեր է խաղացել Հայաստանում բարեփոխումների իրականացման և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար։ Հայաստանի ԱԳՆ և ԵՄ արտաքին գործողությունների ծառայության միջև փոխգործակցության համատեքստում անդրադարձ է արվել ԱԳՆ դիվանագիտական դպրոցին ԵՄ միության աջակցության հարցերին։


ԱԳ նախարարն ու ԵՄ բարձր ներկայացուցիչը մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։ Էդվարդ Նալբանդյանը Ֆեդերիկա Մոգերինիին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:
Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանն ու Ֆեդերիկա Մոգերինին, որպես Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի համանախագահներ, ստորագրել են Հայաստան - Եվրոպական միություն գործընկերության առաջահերթությունների իրագործման մասին փաստաթուղթը։

Դիտվել է՝ 1951

Մեկնաբանություններ