Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

«... և մոր համար ծանր բան է Տեսնել փոքրիկ ձագի մահը...»

«... և մոր համար ծանր բան է Տեսնել փոքրիկ ձագի մահը...»
23.03.2018 | 00:08

ՌՈՄԵԼԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ապրեց ընդամենը 26 տարի: Դաժան պատահարը կտրեց նրա կյանքի թելը:
Գրում էր մանկուց: Գրում էր բանաստեղծություններ: Այդ բանաստեղծությունները նվիրված էին մայրիկին, հայրենիքին, հայրենի բնությանը, սիրո վեհ զգացմունքին: Դիմելով մարդկանց, նա կոչ էր անում՝ լինենք բարի ու անկեղծ: Եվ համոզված էր, որ «սերն է լցնում հավատով սրտերը մարդկանց»: Ահա այդ բանաստեղծություններից մեկը, որ տպագրվել է «Գարուն» ամսագրում.
Դու եկար՝ ամեն ինչ ողողվեց լույսով,
Երկինքն էլ տխուր բերկրությամբ ժպտաց,
Դու երազ բերիր քո մեղմ երգերով,
Ոգի, շունչ տվիր սրտին իմ հանգած:

Ինչպես ծաղիկը, համակված սիրով,
Անզուսպ ձգվում է դեպ արևը ջերմ,
Ես էլ ապրելու, սիրելու տենչով
Ծաղիկ դարձա, որ կյանքիդ մեջ հանգչեմ:

Պահպանվել է Ռոմելայի 8-րդ դասարանի հայոց լեզվի տետրը (Ռոմելան սովորել է Երևանի Վ. Չկալովի անվան միջնակարգ դպրոցում): Տետրում Ռոմելայի շարադրություններն են, որոնց համար նա միշտ բարձր գնահատական է ստացել: Եվ այդ տետրը դպրոցն ավարտելուց հետո Ռոմելան նվիրել էր իր սիրելի ուսուցչուհուն՝ ընկեր Բաբայանին: Ռոմելայի մահից հետո ուսուցչուհին փոխանցեց տետրը տիկին Ջուլիետային՝ Ռոմելայի մայրիկին, և հենց այդ տետրի մեջ գրեց մի նամակ վաղամեռիկ աշակերտուհուն. «Իմ լավ, իմ անուշիկ, իմ վաղաթառամ ծաղիկ: Դու, որ բարության, ազնվության, անարատության մի շքեղ ծաղկեփունջ էիր, ինչու՞ այդքան վաղ թառամեցիր: Դու մաքուր, զգայուն, կարեկցող, անաղարտ սիրով սիրող սիրտ ունեիր՝ նրբանկատ ու նրբազգաց, խոհուն ու խորաթափանց... Ինչու՞ այդպիսի այրող, խոր, անբուժելի վերքեր թողեցիր քեզ սիրողների սրտերում:
«... և մոր համար ծանր բան է
Տեսնել փոքրիկ ձագի մահը...»:


Այս տողերը դու ես գրել: Ինչպե՞ս կարողացար անդառնալի, հավիտյան այրող, մորմոքող կորուստ լինել մորդ համար, որի սիրտը, հոգին, երջանկությունը, բերկրանքն ու կյանքն էիր... Ո՞վ տվեց քեզ այդպես վաղ հանգչելու իրավունքը... Չէ՞ որ քո սիրտը լի էր «ապրելու, սիրելու տենչով», գրել ես դու:
Սիրելի, անմոռանալի, ծաղկաբույր Ռոմելա, դու չհասցրիր տեսնել քո երգած ու երազած «վաղ զարթոնքը սիրով օծված այգաբացի»:
Սուրբ մասունքի պես պահում եմ քո նվիրած «Աբու Լալա Մահարին», իսկ այս մասունքը՝ քո տետրը, իմ պարտքը համարեցի տալ քո մայրիկին:
Քո ուսուցչուհի Բաբայան»:


Ռոմելայի մայրը՝ Ջուլիետա Խաչատրյանը, իրավաբան է, նա խնամքով պահում է դստեր ձեռագրերը.
-Ռոմելան շատ էր վշտացած, որ հայրը մեզ հետ չէր ապրում: Դա իր հոգու վիշտն էր, և այդ վիշտը նա ոչ ոքի ցույց չէր տալիս:
Հաճախ եմ կարդում Ռոմելայի ձեռագրերը: Ցավոք, նա չհասցրեց տպագրել դրանք: Բայց մի քանիսը տպագրվեցին «Գարուն» և «Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում» ամսագրերում, «Երեկոյան Երևան» թերթում: Դստերս բանաստեղծությունները հնչել են նաև հայկական ռադիոյի առաջին ծրագրով «Ձեղնահարկ» շարքում: Այդ բոլորը ես պահում եմ թղթապանակում, որ նվիրել է բանաստեղծուհի Մետաքսեն:


Ահա թե ինչ է գրել Մետաքսեն Ռոմելայի մասին «Գարուն» ամսագրում.
«Նրա կրծքի տակ տրոփում էր զգայուն մի սիրտ, որը լի էր բանաստեղծական թրթիռներով... Ոտանավորներ էր գրում, հորինում երաժշտություն, երգում էր, նվագում: Նրա անհայր մանկությունն ու պատանեկությունն անցան դառնություններով ու զրկանքներով: Նա ինքն էր կարում իր զգեստները ու ասեղնագործում իր ասեղնագործ հոգու նրբությամբ:
Հրաշալի լողորդ էր, լողի գծով առաջին կարգի դատավոր... 1982 թվից ուսուցչուհի էր աշխատում Մասիսի շրջկենտրոնի N 19 ուսումնարանում (ավարտել էր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական մանկավարժական ինստիտուտը): Պատրաստվում էր հրատարակության հանձնելու բանաստեղծությունների գրքույկը, բայց դաժան պատահարը կտրեց նրա կյանքի թելը, որ հյուսվել էր ընդամենը 26 տարի»:
Ափսոս, շատ ափսոս... Գուցե մենք այսօր կունենայինք ևս մեկ ճանաչված բանաստեղծուհի:
Այս տարի նա կդառնար 60 տարեկան:


Գարիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1446

Մեկնաբանություններ