Դպրոցականի ֆիլհարմոնիան շարունակում է իրականացնել իր առաքելությունը: Յուրաքանչյուր ուրբաթ մեկ դասաժամի տևողությամբ դպրոցականների համար կազմակերպվում է դաս-համերգ, որի ժամանակ նրանց մատուցվում են բարձրաճաշակ երգ և երաժշտություն, ժողովրդական պարեր և, որ ամենակարևորն է, բանախոսը բացատրում է ներկաներին, թե ինչ երաժշտություն է հնչում կամ ինչ պար է իրենց ցուցադրվում:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի լրատվության և PR բաժինը: Այս անգամ դպրոցականներին ներկայացել է «Օպերա Վիվա» վոկալ քառյակը: Տարիների ընթացքում նախագծի ընձեռած հնարավորությամբ հազարավոր աշակերտներ մասնակցել են նման դաս-համերգների և գիտելիքների հագեցած պաշարով և դրական էմոցիաներով հեռացել դահլիճից: