Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

«Գյումրին շուտով կվերածվի աշխարհի մշակութային կենտրոնի»

«Գյումրին շուտով կվերածվի աշխարհի մշակութային կենտրոնի»
26.03.2018 | 23:37

Հաշված օրեր են մնացել Գյումրիում ամեն տարի կայացող արվեստի «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի արդեն 10-րդ մեկնարկին: Ապրիլը Գյումրիում ասոցացվում է քաղաքի մշակութային վերազարթոնքի հետ, քաղաքը շնչում է արվեստի թարմ ու կենարար բույրով: ԵՊԿ ԳՄ-ում ակտիվ աշխատանքները գագաթնակետին են հասնում այս օրերին, ևս մի քանի օր և աշխարհի մշակութային կիզակետը կտեղափոխվի Հայաստանի երկրորդ քաղաք:

«Ամեն անգամ նոր ոգևորությունով, նոր սպասումներով ենք համակվում փառատոնի մեկնարկից առաջ,- նշում է «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի կազմ կոմիտեի անդամ, փառատոնի համակարգող, երաժշտության տեսության ամբիոնի վարիչ, դոցենտ Ռիտա Աղայանը,-ճանաչված արվեստագետների հետ նոր հանդիպումները, նոր մշակութային ու գիտաուսումնական նախագծերի քննարկումները հարստացնում են ինչպես մեզ, այնպես էլ Գյումրու մշակութային կյանքը: Հպարտ ենք , որ կարողանում ենք այդ օրերին ողջ Հայաստանի, ինչու չէ, աշխարհի մշակութային կենտրոնը դարձնել Գյումրին»:

Արվեստի «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը հավատարիմ մնալով իր առաքելությանը ՝ խթանել դասական, ազգային արվեստի և մշակույթի մասսայականացմանը, տարբեր ազգերի արվեստագետների միջեւ ստեղծել նոր, ստեղծագործական եւ բարեկամական կապեր, այս տարի պատանի արվեստագետներին է ներկայանում նոր անվանակարգով, բացի արդեն լայն մասսայականություն վայելող երկու տասնյակ անվանակարգերից, այս տարի կազմկոմիտեն ավելացրել է գեղարվեստ անվանակարգը՝ գեղանկարչություն, քանդակ, դեկորատիվ կիրառական արվեստ և այլ ենթաբաժիններով:
«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի փոխնախագահ Աշոտ Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Հայաստանի Հանրապետությունում 59 արվեստի և 23 մասնագիտացված գեղարվեստի դպրոցների հազարավոր երեխաներ կան, ովքեր կերպարվեստի հետ են առնչվում:


«Ժամանակի հրամայականն էր, որ մենք հնարավորություն տայինք շնորհալի երեխաներին ցուցադրել իրենց աշխատանքները, հայտնել իրենց մասին: Հատկապես այս հարթակը անհրաժեշտություն է մարզերում ու գյուղական համայնքներում, որտեղ պատանիները մեղմ ասած միշտ չէ, որ հնարավորություն ունեն իրենց ձեռքի աշխատանքները ներկայացնել հեղինակավոր ժյուրիի դատին: Արձագանքները բավականին ոգևորիչ են, բայց սպասելի: Մրցույթ-փառատոնի արդյունքում կերպարվեստ անվանակարգում ներկայացված աշխատանքները կներգրավվեն կազմակերպված ցուցահանդեսում, ինչպես նաև մասնակիցների համար կտպագրվի աշխատանքների կատալոգ» , - հավելեց Աշոտ Պետրոսյանը:

Դիտվել է՝ 1298

Մեկնաբանություններ