«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

«2018 թ.-ի Մշակութային ժառանգության եվրոպական տարին Հայաստանում» միջոցառման տոնակատարությունների մեկնարկը

«2018 թ.-ի Մշակութային ժառանգության եվրոպական տարին Հայաստանում» միջոցառման տոնակատարությունների մեկնարկը
14.04.2018 | 14:32

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունն ազդարարում է «2018 թ.-ի Մշակութային ժառանգության եվրոպական տարին Հայաստանում» միջոցառման տոնակատարությունների մեկնարկը:

Իրադարձությունների սկիզբը կտրվի ապրիլի 20-ին՝ Զվարթնոցի տաճարում կազմակերպվելիք երաժշտական ներկայացմամբ: Հորտուս Մուզիկուս էստոնական անսամբլը առանձնահատուկ երաժշտական գործիքներով հանդես կգա վաղ շրջանի, ինչպես նաև միջնադարյան և վերածննդի դարաշրջանի երաժշտության մի շարք գործերով՝ գրված եվրոպացի կոմպոզիտորների կողմից:

Միջոցառումը կազմակերպվում է «Երևանյան Հեռանկարներ» 19-րդ միջազգային փառատոնի հետ համատեղ:

Միջոցառման սկիզբը՝ 19:00:

Մուտքը՝ հրավիրատոմսերով:

Դիտվել է՝ 1202

Մեկնաբանություններ