Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

«Հորտուս Մուզիկուս» խմբի համերգը կտեղափոխվի հունիսի 16-ին

 «Հորտուս Մուզիկուս» խմբի համերգը կտեղափոխվի հունիսի 16-ին
19.04.2018 | 13:48

Եղանակի տեսության վերջին կանխատեսումների համաձայն` ապրիլի 20-ին Հայաստան է ներթափանցելու սառը ցիկլոն, որի պատճառով ողջ օրվա ընթացքում սպասվում են առատ տեղումներ և քամիներ:

Նման եղանակային պայմանները կխափանեն ապրիլի 20-ին ՝ Զվարթնոց տաճարում նախատեսված երաժշտական միջոցառմանն ու համերգի իրականացմանը:

Ապրիլի 20- ին Զվարթնոց տաճարում կայանալիք էստոնական «Հորտուս Մուզիկուս» խմբի համերգը և Հայաստանում Եվրոպական միության մշակութային ժառանգության տարվա պաշտոնական բացումը տեղափոխվում է հունիսի 16-ին: Համերգի անկցաման վայրը, ժամը և ծրագիրը մնում է անփոփոխ:

Դիտվել է՝ 974

Մեկնաբանություններ