«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Հարութ Բալյանը երևանյան մենահամերգի ընթացքում կներկայացնի նաև նոր երգեր

Հարութ Բալյանը երևանյան մենահամերգի ընթացքում կներկայացնի նաև նոր երգեր
03.05.2018 | 11:42

Ամերիկահայ սիրված երգիչ Հարութ Բալյանն իր երևանյան մենահամերգին ներկայացնելու է հին ու սիրված, ինչպես նաև բազմաթիվ նոր երգեր: Արտիստն, ով վերջին անգամ հայրենիքում մենահամերգով հանդես է եկել 2010-ին, անհամբեր սպասում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հունիսի 15-ին, ժամը 19:00-ին անցկացվելիք համերգային շոուին:

«Առաջին համերգի տպավորություններից ելնելով՝ որոշեցի կրկին մենահամերգով ներկայանալ իմ հայաստանաբնակ հանդիսատեսի համար: Մայիսի 1-ին ես արդեն Հայաստանում կլինեմ եւ արդեն երկուսով՝ համերգի կազմակերպիչ Խաչիկ Եղոյանի հետ կաշխատենք, իրար կօգնենք: Ի դեպ, մինչ համերգը Երեւանում նոր դուետ պետք է ձայնագրեմ, որը տեսահոլովակի տեսքով կներկայացնեմ երկրպագուներիս»,-նշում է արտիստը՝ հավելելով, որ դեռևս չի բացահայտելու այն երգչուհու անունը, ում հետ հանդես է գալու դուետով, բայց վստահեցնում է, որ անպայման հետաքրքիր համագործակցություն է սպասվում:

Հարութ Բալյանի համերգի հատուկ հյուրերը կլինեն արտիստի լավ ընկերներ Սուպեր Սաքոն և DJ Sammy Flash-ը: Երեկոյին հրավիրելու է նաև Նունե Եսայանին: Բոլոր ելույթները կուղորդվեն շքեղ լուսային շոուով և կենդանի նվագակցությամբ:

Հավելենք, որ համերգի կազմակերպիչներն են YEGHOYAN Production-ը և HB productions-ը:

Դիտվել է՝ 1373

Մեկնաբանություններ