Շվեդիայի Գիտությունների ակադեմիան հայտարարել է, որ այս տարի գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակ չի շնորհվի` կապված է ակադեմիայում սկանդալային պատմությունների հետ: Գրականության ասպարեզում հաջորդ մրցանակը կշնորհվի 2019-ին:
Ակադեմիան Ստոկհոլմում գումարած ժողովում հանգել է այն եզրակացության, որ պատրաստ չէ հաղթող ընտրել, քանի որ առավել ներքաշված է հաստատության ներսում սեռական անպարկեշտ արարքներին առնչվող հարցերի կարգավորմամբ, որոնց կապակցությամբ գործադիր մարմնի մի քանի անդամներ հրաժարականներ են ներկայացրել: «Ակադեմիան այդ որոշումն է ընդունել իր հանդեպ հանրության վստահության նվազեցման բերումով», - ասվում է հայտարարությունում:
18 կին ֆրանսիացի լուսանկարիչ Ժան-Կլոդ Առնոյին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ: Առնոյի կինը ակադեմիայի անդամ Կատարինա Ֆրոստենսոնն է: Առնոն, ով ակադեմիայի ֆինանսական աջակցությամբ իրականացնում է մշակութային ծրագիր, հերքում է մեղադրանքը:
Ակադեմիայի 18 անդամներից 6-ն, այդ թվում ակադեմիայի ղեկավար Սառա Դանիուսը, հրաժարական են ներկայացրել: Գրականության Նոբելյան մրցանակը հիմնադրվել է 1901-ին և մինչ այժմ չէր շնորհվել ընդամենը մեկ անգամ՝ 1943-ին` պայմանավորված Երկրորդ աշխարհամարտով: