Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Կներկայացնեն գինիների շուրջ 200 տեսակներ

Կներկայացնեն գինիների շուրջ 200 տեսակներ
10.05.2018 | 17:39

Մայիսի 11-ին և 12-ին՝ ժամը 18:00-23:00-ը, երկրորդ անգամ անընդմեջ մայրաքաղաքում կանցկացվի «Երևանի գինու օրեր» միջոցառումը: Այն ընդգրկված է Երևանի հիմնադրման 2800-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում և իրականացվում է Երևանի քաղաքապետարանի, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի, ինչպես նաև «Ջի-Այ-Զեթ Հայաստան» կազմակերպության աջակցությամբ:

Միջոցառման կազմակերպիչ «Էվենտտուրա» ընկերությունը նախատեսել է մայրաքաղաքի Սարյան փողոցի Թումանյան և Պուշկին խաչմերուկների հատվածում երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին ներկայացնել հայկական գինեգործության հնագույն ավանդույթները, բարձրացնել հայկական գինիների ճանաչելիությունը, ինչպես նաև անակնկալ ֆլեշ-մոբերի և ժամանցային իրադարձությունների միջոցով ներկաների համար երեկոն դարձնել հիշարժան:

Միջոցառման այցելուներին Հայաստանի և Արցախի լավագույն գինի արտադրողները կներկայացնեն գինիների շուրջ 200 տեսակներ, իսկ մայրաքաղաքի լավագույն ռեստորաններն ու սրճարանները կառաջարկեն հայկական և արտասահմանյան խոհանոցների լավագոււյն ուտեստները: «Երևանի գինու օրեր» միջոցառումը կուղեկցվի բազմաժանր երաժշտությամբ, լավագույն բենդերի, DJ-ների կատարումներով:


Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են նաև, որ «Երևանի գինու օրեր» միջոցառման պատշաճ և անվտանգ կազմակերպման նպատակով մայիսի 11-ին՝ ժամը 14:00-23:00-ը և մայիսի 12-ին՝ ժամը 16:00-23:00-ը Երևանի Պուշկին-Սարյան և Թումանյան-Սարյան խաչմերուկների միջև ընկած հատվածում կսահամանափակվի ավտոտրանսպորտային երթևեկությունը:

Դիտվել է՝ 944

Մեկնաբանություններ