«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Կկայանա Համահայկական նվագախմբի «Վերածննդից հաղթանակ» խորագրով համերգը

Կկայանա Համահայկական նվագախմբի «Վերածննդից հաղթանակ» խորագրով համերգը
14.05.2018 | 21:11

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ մայիսի 14-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, տեղի կունենա Համահայկական նվագախմբի համերգը՝ «Վերածննդից հաղթանակ» խորագրով:

Համահայկական նվագախումբը բաղկացած է 90 հայ պրոֆեսիոնալ երաժիշտներից, որոնցից 49-ը՝ աշխարհի 21 երկրներից:


Համերգային մեծ ծրագրի ընթացքում կկատարվեն Ա. Շիրակացու, Ա. Խաչատրյանի, Ա. Հարությունյանի, Ղ. Սարյանի, Է. Հովհաննիսյանի, Ռ. Ամիրխանյանի, Ա. Սմբատյանի, Ա. Գրիգորյանի, Ա. Բերբերյանի, Դեն Յեսսիանի ստեղծագործությունները:
Համերգին մասնակցում են Հայաստանի պետական կամերային երգչախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար՝ Ռոբերտ Մլքեյան/, Երևանի պետական կամերային երգչախումբը /գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Հարություն Թոփիկյան/, «Հովեր» պետական կամերային երգչախումբը /գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան/, Երևանի ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախումբը:


Մենակատարներ՝ Դանիել Մելքոնյան /շեփոր/, Սոնա Ռուբենյան,Պերճ Քարազյան /տենոր/, Գուրգեն Բավեյան /բարիտոն/, Կամո Սեյրանյան
/դուդուկ/:
Դիրիժորներ՝ Էդուարդ Թոփչյան, Սերգեյ Սմբատյան, Վահան Մարտիրոսյան:
Ռեժիսոր՝ Արամ Սուքիասյան:

Դիտվել է՝ 1096

Մեկնաբանություններ