«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Մշակույթի նախարարությունում նստած են հաճախ տգետ, տխմար մարդիկ

Մշակույթի նախարարությունում նստած են հաճախ տգետ, տխմար մարդիկ
26.05.2018 | 09:46

Մենք մշակույթի որևէ գերատեսչություն չունենք, մենք ունենք արվեստների նախարարություն և ունենք մշակութային տարբեր օջախներ, ու մեր «մշակույթ» բառը սահմանափակվում է դրանով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և մշակույթի գործիչների հանդիպման ժամանակ ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:


«Երբեմն մեր հրապարակախոսական և հանրային տեքստերում հոգևոր մշակույթ ենք ասում, որն էլ միայն կրոն ենք հասկանում: Իմ կարծիքով սա խեղաթյուրում է մշակույթ երևույթն ամբողջությամբ: Խոսքս այն երևույթի մասին է, ինչն իմ մասնագիտության մարդիկ անվանում են սոցիալական մարդաբանություն, մշակույթ, նաև՝ էթնիկական մշակույթ»,- նշեց ազգագրագետը: Նա ընդգծեց՝ մշակույթի նախարարությունում նստած են հաճախ տգետ, տխմար, խնդիրը չհասկացող և ընդհանրապես մշակույթի գործունեության հետ պակաս առնչություն ունեցող մարդիկ: «Այս նախարարություն ես վախենում եմ ծրագիր ներկայացնել, որովհետև այնտեղ գողանում են ծրագիրը, գռեհկացնում, վաճառում մեկ ուրիշին, և հետո ես այն հանդիպում եմ ուրիշ գռեհկացրած հեղինակի անվան տակ»,- նկատեց նա:


Պատասխանելով ազգագրագետի նկատառումներին՝ Ն. Փաշինյանը համաձայնեց վերջինիս հետ, նշելով, որ մշակույթի նախարարը լսեց խնդրի մասին և պետք է լուծի: «Իհարկե, մեր խնդիրը այն է, որ մշակույթի նախարարությունը դարձնենք մշակույթի նախարարություն այն իմաստով, ինչ իմաստով դուք ասում էինք: Մինչ այս այն մի քիչ հին ընկալումներով է եղել, որ պետք է նկարչին բացատրի, թե ինչպես պետք է նկարել, գրողին՝ գրել, դերասանին՝ խաղալ, ռեժիսորին՝ բեմադրել: Մենք չենք համարում, որ դա մշակույթի նախարարության գործառույթ է: Նրա գործառույթը ապահովելն է ՀՀ քաղաքացիների հաղորդակցությունը Հայաստանի և համաշխարհային մշակութային կյանքի հետ: Սա ենք մենք նկատի ունեցել՝ մշակույթի նախարար նշանակելով Լիլիթ Մակունցին, և ես համոզված եմ, որ ինքը բոլոր այդ ուղերձներն ընկալել է ու դրանց իրականացման ուղղությամբ ակտիվորեն կաշխատի: Իհարկե, Ձեր օգնությամբ»,- հավատացրեց վարչապետը։

Դիտվել է՝ 1473

Մեկնաբանություններ