«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Գագաթնաժողովին վավերացվել են Փարիզի կոմյունիկեն և Քաղաքականության ֆորումի հռչակագիրը

Գագաթնաժողովին վավերացվել են Փարիզի կոմյունիկեն և Քաղաքականության ֆորումի հռչակագիրը
26.05.2018 | 09:50

ՀՀ պատվիրակությունը` կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, մասնակցել է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովին և 5-րդ քաղաքականության ֆորումին, որը տեղի է ունեցել մայիսի 23-25-ը, Փարիզում` Սորբոնի հռչակագրի ստորագրումից 20 տարի անց:

Գագաթնաժողովին մասնակցում էին ավելի քան 70 երկրներ, 39 կազմակերպություններ և Եվրոպական հանձնաժողովը: Վավերացվել են երկու կարևոր փաստաթղթեր` Փարիզի կոմյունիկեն և Քաղաքականության ֆորումի հռչակագիրը: Կոմյունիկեն շեշտադրում է ակադեմիական հիմնարար արժեքների և բուհական անկախության, ներառականության և հասանելիության սկզբունքները, որոնք շարժունության համար կարևոր նախապայմաններ են: Կարևորվում է նաև ուսուցման մեջ նորարարության և ուսանողակենտրոն մոտեցումների կիրառման անհրաժեշտությունը: Այս կոմյունիկեով նախարարները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակել բարձրագույն կրթության բարեփոխումների գործընթացը` հիմնվելով փոխվստահության ու թափանցիկության սկզբունքների վրա։

Դիտվել է՝ 1523

Մեկնաբանություններ