«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ստեղծագործություն, որը ծանոթացնում է երաժշտական գործիքների հետ

Ստեղծագործություն, որը ծանոթացնում է երաժշտական գործիքների հետ
30.05.2018 | 17:21

«Գաֆէսճյան» արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում հունիսի 2-ին` ժամը 14:00-ին, տեղի կունենա «Երաժշտական զբոսանքներ» կրթական ծրագրի հերթական ընտանեկան հանդիպումը:

«20-րդ դարի երաժշտության մասին խոսակցությունը կսկսենք Սերգեյ Պրոկոֆևի «Պետյան և գայլը» նվագախմբային սյուիտի հետ ծանոթությունից: Սա մի ստեղծագործություն է, որը ծանոթացնում է երաժշտական գործիքների հետ, օգնում դյուրին ձևով մտապահել երաժշտական գործիքների հնչողությունը և արդյունքում հեշտությամբ տարբերակել դրանք»,- ասվում է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:


Միջոցառումը նախատեսված է 8-11 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքների համար: Մասնակցությունն անվճար է, նախնական պարտադիր գրանցմամբ:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1794

Մեկնաբանություններ