Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Նարեկացու «Մատյանը»՝ Եվրոպայում

Նարեկացու «Մատյանը»՝ Եվրոպայում
10.06.2018 | 11:24

Հունիսի 11-ին, ժամը 15:00-ին, Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի կունենա Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» էստոներեն թարգմանված գրքի շնորհանդեսը: Բացմանը կմասնակցեն ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, Էստոնիայի մշակույթի նախարար Ինդրեկ Սաարին, Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Կաի Կաարելսոնը, ԵՊԼՀ ռեկտոր Կարինե Հարությունյանը, Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» էստոներեն թարգմանված գրքի հեղինակ Պեետեր Վոլկոնսկին, արվեստագետներ:

Այս տարի Էստոնիայի անկախության վերականգնման 100-ամյակի միջոցառումների համատեքստում հայ-էստոնական բարեկամությունն ամրապնդվեց Նարեկացու Մատյանը Եվրոպայում տարածելու, եվրոպական լեզուներով նոր թարգմանություն ստանալու շատ լուրջ քայլով:


2018 թ. հունվարին Էստոնիայում տպագրվեց էստոնացի բարեկամ, երաժիշտ, ստեղծագործող Պեետեր Վոլկոնսկու «Մատյան ողբերգության» պոեմի էստոներեն թարգմանությունը:

Դիտվել է՝ 2133

Մեկնաբանություններ