Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

2011 թ-ից առ այսօր Արցախի ՊԲ-ն շարքից հանել է թշնամու 22 անօդաչու. Ս. Հասրաթյանն ամփոփում է

2011 թ-ից առ այսօր Արցախի ՊԲ-ն շարքից հանել է թշնամու 22 անօդաչու. Ս. Հասրաթյանն ամփոփում է
21.06.2018 | 21:04

Արցախի Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում ամփոփել է, թե 2011-ից առ այսօր արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Արցախի պաշտպանության բանակի կողմից հակառակորդի քանի անօդաչու թռչող սարք է շարքից հանվել:

«Այդ պահից առ այսօր ՊԲ-ի կողմից ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում շարքից հանվել է թշնամական 22 անօդաչու թռչող սարք, որից մեկը 2011թ. սեպտեմբերի 12-ին՝ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում, 20-ը՝ 2016թ. ապրիլի 2-ից 30-ն ընկած ժամանակահատվածում, իսկ 1-ը ապրիլյան գործողություններին հաջորդած ժամանակաընթացքում:

Նույն ժամանակահատվածում ՊԲ-ն կորցրել է 3 ԱԹՍ»,- հավելել է Սենոր Հասրաթյանը:

Դիտվել է՝ 3289

Մեկնաբանություններ