Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն իր ֆեսբուքյան էջում գրել է.
«Դահլիճների վարձակալության գների վերաբերյալ առաջիններից, ով իր մտահոգությունն էր հայտնել, պարոն Վահան Արծրունին էր, ում հետ զրույցի արդյունքում սկսեցի ուսումնասիրել թեման և հասկանալ, թե որքանով է հնարավոր հարցին լուծում տալ:
Վերջին շաբաթների ընթացքում անձամբ զրուցել եմ ստորև հրապարակված յուրաքանչյուր ՊՈԱԿ-ի տնօրենի հետ և քննարկել, համաձայնեցրել գնացուցակը՝ հաշվի առնելով նրանց հիմնավորումները: Արդյունքում 25-ից 13 դահլիճի գներ վերանայվել են, 9-ի դեպքում գինը մնացել է անփոփոխ, 3 ՊՈԱԿ-ների դահլիճների վարձակալության գները դեռ ճշտման փուլում են»:
Նախարարը ներկայացրել է նաև գործող ու վերանայված գները, նշելով, որ գների վերանայման հրամանն ուժի մեջ է մտնելու հուլիսի 1-ից: Ցանկը պաշտոնապես կհրապարակվի նախարարության կայքում: