Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Թանկյանն ամերիկացիներին առաջարկել է Թրամփի դեմ քայլեր ձեռնարկել

Թանկյանն ամերիկացիներին առաջարկել է Թրամփի դեմ քայլեր ձեռնարկել
25.06.2018 | 12:15

System of a Down ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանն Instagram-ի իր էջում հրապարակել է Time ամսագրի շապիկի լուսանկարը, որում պատկերված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և արտասվող երեխա: «Երբեմն պատկերը խոսում է ամեն ինչի մասին: Ամերիկան լիակատար հետընթացի մեջ է: Հայկական ոճով խաղաղ հեղափոխության ժամանակն է, չէ՞»,- գրել է Թանկյանը լուսանկարին ուղեկցող հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 1433

Մեկնաբանություններ