Հունիսի 18-22-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տեղի է ունեցել Բալթյան 4-րդ միջազգային բալետային մրցույթը, որին մասնակցել է Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ Վահագն Մարգարյանը՝ արժանանալով 2-րդ գլխավոր տեղին, քանի որ 1-ին տեղ ընդհանրապես չի եղել (փորձավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մուրադյան): Մրցույթին Վահագն Մարգարյանը հրավեր է ստացել նաև մասնակցելու 2019 թվականին ԱՄՆ-ում կայանալիք Վալենտինա Կոզլովայի անվան միջազգային բալետային մրցույթին։