«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Հայաստանը «ՄԻՍՍ ԱՊՀ-2018» միջազգային գեղեցկության մրցույթում կներկայացնի Ռոմելլա Թամարյանը

Հայաստանը «ՄԻՍՍ ԱՊՀ-2018» միջազգային գեղեցկության մրցույթում կներկայացնի Ռոմելլա Թամարյանը
03.07.2018 | 16:37

Հայաստանը «ՄԻՍՍ ԱՊՀ-2018» միջազգային գեղեցկության մրցույթում կներկայացնի մոդել, դերասանուհի Ռոմելլա Թամարյանը: Միջազգային ստուգատեսն այս տարի կանցնի Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հուլիսի 18-27-ը: Այս տարի գեղեցկության մրցույթը նվիրված է Աստանայի հոբելյանին:

Մրցույթին կմասնակցեն ԱՊՀ անդամ երկրների 18-25 տարեկան 25 գեղեցկուհիներ, ովքեր հաղթել են իրենց երկրներում կայացած ընտրական մրցույթներում։
Միջազգային գեղեցկության մրցույթի նպատակն է բացահայտել աղջիկների, ովքեր ունակ են պատշաճ և բարձր մակարդակով ներկայացնել ԱՊՀ երկրները համաշխարհային նորաձևության և կինոարտադրության ասպարեզներում, հաղթողի համար ապահովել պրոֆեսիոնալ զարգացում և մասնագիտական աճ, որին կհաջորդեն հրավերներն աշխարհահռչակ մոդելային տների, տարբեր պրոդյուսերական ընկերությունների և կինոարտադրողների կողմից, ինչը «ՄԻՍՍ ԱՊՀ»-ի հաղթողին կընձեռի այդ ոլորտներում առաջնային դերեր զբաղեցնելու հնարավորություն: Մրցույթի նպատակներից է նաև ամրապնդել ԱՊՀ երկրների միջև միջազգային հարաբերությունները մոդելինգի և գեղեցկության ոլորտներում:


Այս տարի ևս գեղեցկության մրցույթի եզրափակիչը կլուսաբանեն հայտնի բլոգերներ, նորաձևության հայտնի ամսագրերի խմբագիրներ, նորաձևության քննադատներ, դիզայներներ և հայտնի աստղային դեմքեր, ովքեր հատուկ այս միջոցառմանը մասնակցելու համար կժամանեն Ղազախստան: Միջոցառմանը ելույթ կունենան նաև հայտնի ու ճանաչված աստղեր:
«ՄԻՍՍ ԱՊՀ 2018»-ի եզրափակչի ժյուրիի կազմում ընդգրկված են ոլորտի փորձառու մասնագետներ Հայաստանից ու տարբեր երկրներից:
Հայ գեղեցկուհի Ռոմելլա Թամարյանը ծնվել է 1995 թ., 23 տարեկան է: Սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 9 տարի զբաղվել է պարով: Ունի բազում նախասիրություններ, այդ թվում՝ զբաղվում է դիմահարդարմամբ:


Նշենք, որ «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչը նախորդ տարի անցկացվել էր Հայաստանում: «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի հիմնադիրն ու կազմակերպիչը մեր հայրենակից «NAIRI TRAVEL» տուրիստական գործակալության տնօրեն Նաիրի Մնացականյանն է։

Դիտվել է՝ 1624

Մեկնաբանություններ