Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկա են գտնվել «Ոսկե ծիրան» ամենամյա 15-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությանը:
Այնուհետև վարչապետը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հետևել է «Լեգենդների խաղ»-ին՝ Հարավային Ամերիկայի և Եվրոպայի աշխարհահռչակ վետերան ֆուտբոլիստների մրցավեճին: