Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

«Ծիրանավառ գիշերների օրորը» ներկայացվեց Հայաստանի օպերային թատրոնում

«Ծիրանավառ գիշերների օրորը» ներկայացվեց Հայաստանի օպերային թատրոնում
04.09.2018 | 11:37

«Երևան օպերա 85» հոբելյանական համերգաշարի շրջանակում Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հատուկ հանդիսությունների սրահում տեղի ունեցավ «Ծիրանավառ գիշերների օրորը» խորագրով համերգային երեկոն։

Օպերային երգիչներ Նարինե Անանիկյանի, Դիանա Հարությունյանի և Անդրանիկ Մալխասյանի կողմից ներկայացվեցին նշանավոր կոմպոզիտորներ Բարսեղ Կանաչյանի և Նիկոլ Գալանտերյանի ստեղծագործությունները։ Նվագակցում էր ԵՊԿ պրոֆեսոր, դաշնակահար Մարգարիտ Սարգսյանը։


Մինչ համերգային երեկոն հանդիսականների համար կազմակերպվեց ճանաչողական շրջայց օպերային թատրոնում։
Հանդիսատեսը մեծ խանդավառությամբ ընդունեց համերգային երեկոյի մատուցված ձևաչափը, որը ենթադրում էր նաև յուրաքանչյուր գործի վերաբերյալ ծանուցում։
Համերգային երեկոյի ավարտին տեղի ունեցավ գինու հյուրասիրություն և մտերմիկ զրույց արտիստների մասնակցությամբ։


«Երևան օպերա 85» հոբելյանական համերգաշարի շրջանակում Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հատուկ հանդիսությունների սրահում հաջորդ համերգային երեկոն տեղի կունենա սեպտեմբերի 7-ին, ժամը՝ 19։00-ին։ Օպերային թատրոնի արտիստներ Մագդա Մկրտչյանի և Ռուբեն Նուրիջանյանի կողմից կներկայացվեն Օհան Դուրյանի վոկալ ստեղծագործությունները։ Երեկոն նվիրված է լինելու մաեստրո Օհան Դուրյանի ծննդյան օրվան։


Լուսանկարները՝ Տիգրան Առաքելյանի

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2168

Մեկնաբանություններ